Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, շարժունակության և ապաստանի, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետագա աջակցությանը։
