Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի վերջին՝ 14-րդ պարտիան որոշիչ է եղել հնդիկ Գուկեշ Դոմարաջուի համար:
Դոմարաջուն վերջին դասական պարտիայում մրցել է սև խաղաքարով: Չինաստանից աշխարհի չեմպիոն Դին Լիժենն անձնատուր է եղել պարտիայի 58-րդ քայլին: Գուկեշ Դոմարաջուն վաստակել է 7,5 միավոր և դարձել աշխարհի նոր չեմպիոնը:
18-ամյա Գուկեշ Դոմարաջուն պատմության ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է:
