Պետք է կտրվենք այն թեզից, որ մեզ ներարկել են, թե Թпւրքիան մեր թշնшմին է, ռուսը՝ փրկիչը. Առաքելյան. տեսանյութ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը համոզված է՝ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության հասնելուն: Իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմելու գործոն չի տեսնում, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Անդրադառնալով Թուրքիայից և Ադրբեջանից հնչող խաղաղասիրական այս հայտարարություններին՝ քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է, որ վերջիններս հասկացել են՝ մեր երկրից հնարավոր չէ այլևս որևէ բան վերցնել:

Առաքելյանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության բանալին ոչ այնքան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է, որքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների:

Զրուցակցի նկատառմամբ՝ Ռուսաստանը խանդով է ընդունում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորումը, քանի որ այս հարաբերությունների կարգավորմամբ նշանակում է Ռուսաստանի դերի նվազեցում տարածաշրջանում, հատկապես Հայաստանում:

Միաժամանակ Առաքելյանը ընդգծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին չպետք է թուլացնել զգոնությունը:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

 

Կիսվել սոց․ ցանցերում