Լոռու Լեռնապատ գյուղում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 15։03-ին։ Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում