Մեր աշխատանքը հետեւողական շարունակելու ենք, որպեսզի բժշկական ապահովագրության համակարգը ներդրվի․ Ավանեսյան

Բժշկական ապահովագրության ներդրման ռեֆորմը շատ ծավալուն է, դրա համար շատ մեծ ֆինանսական միջոցներ են ներգրավվելու:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր երկիրը պիտի գնա ապահովագրության համակարգի, մենք մեր աշխատանքը հետեւողական շարունակելու ենք, որպեսզի համակարգը ներդրվի։ Պետք չի պատկերացնել, թե ապահովագրության ներդրումն ինչ-որ կետից է ներդրվելու, մենք, ապահովագրության կտորները պետական պատվերի շրջանակներում մաս-մաս ներդնելով, գնում ենք բարեփոխման։ Հետեւողականորեն գնում ենք առաջ»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում