Թпւրքիшն 13 տարի անց Դшմասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Թուրքիան Դամասկոսում դեսպանատան գործերի ժամանկավոր հավատարմատար է նշանակել։

Ինչպես հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները, Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն կստանձնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։

Սիրիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից մեկ տարի անց՝ 2012-ի մարտի 26-ին դադարեցվել էր թուրքական դեսպանատան գործունեությունը և 13 տարվա դադարից հետո փաստորեն նոր նշանակում է կատարվել։

Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում։ Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը շարունակելու է իր գործունեությունը։

Կիսվել սոց․ ցանցերում