Դեսպան Խաչատրյանը հավատարմագրերը հանձնել է Մшկրոնին. Ելիսեյան պալատում հանդիսավոր արարողության է տեղի ունեցել

Դեկտեմբերի 13-ին՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

Ինչպես հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Մակրոնը շնորհավորել է Արման Խաչատրյանին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման և զարգացման։

470129264_613379954545528_2907375871952177616_n.jpg (661 KB)

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար և ընգծելով երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը՝ դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ցանկությունն՝ ընդլայնելու ու զարգացնելու բարեկամ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները և բազմոլորտ փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումների, տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերի վերաբերյալ։

Կիսվել սոց․ ցանցերում