Վրաստանի նախագահի ընտրությունները համարվում են կայացած, քանի որ դրանց արդեն մասնակցել է 300 հոգուց բաղկացած ընտրական կոլեգիայի ամբողջական կազմի կեսից ավելին:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Վրաստանի ԿԸՀ խոսնակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 14-ին Վրաստանում մեկնարկել էին նախագահական ընտրությունները, իսկ խորհրդարանի դիմաց՝ վերսկսվել բողոքի ակցիաները:
Նախագահի պաշտոնի միակ հավակնորդը նախկին ֆուտբոլիստ, այժմ պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին է։
Առաջին անգամ երկրի նախագահին ժողովուրդը չի ընտրում: 5 տարի ժամկետով նախագահը պետք է ընտրվի 300 հոգանոց կոլեգիայի կողմից։
