ՍԱՏՄ ղեկավարը Համահայկական ձմեռային խաղերին ընդառաջ դիտարկել է Ջերմուկի հյուրանոցներն ու հյուրատները

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձոր, մասնավաորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։

ջջջ.jpg (110 KB)

Ինչպես հայտնել են տեսչական մարմնից, այցելության նպատակն է եղել ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է համապատասխանում իրավական ակտերով սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին։

ջջ.jpg (120 KB)

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տնտեսվարողների հետ, քննարկել առկա խնդիրները, հորդորել պատշաճ կերպով իրականացնել հանրային սննդի կազմակերպումը, պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը:

ջջջջ.jpg (97 KB)

Տեսուչները գույքագրել են բոլոր անհամապատասխանությունները, տրվել է ժամանակ դրանք արագորեն շտկելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում