ԻՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՆՎԻՐԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ

Ամանորին ամեն ինչ չէ, որ կարելի է նվիրել: Ստորև կներկայացնենք, թե ինչ չի կարելի նվիրել՝ տոնական տրամադրությունը չփչացնելու և չար Ձյունանուշի չվերածվելու համար:

Օրացույց: Նախ այն պետք չէ, քանի որ այն կա հեռախոսում: Բացի այդ, նրանց, որոնց անհրաժեշտ է  օրացույց, իրենք են գնում իրենց համար: Երրորդ, օրացույց տվյալ մարդը կարող է նվեր ստացած լինել:

Գեղեցիկ, բայց ոչ համեղ ամանորյա քաղցրավենիք:

Ամանորյա քաղցրավենիքները՝ բլիթները, մեղրաբլիթե տնակները, քաղցր տոնածառի խաղալիքները թանկարժաք են, սակայն ուտելի չեն: Պետք չէ նվիրել դրանք, եթե չեք ցանկանում, որ Ձեր նվերը դեն նետեն:

Կոսմետիկա և հիգիենայի պարագաներ:

Այդպիսի իրեր նվիրելով՝ կարծես հուշում եք տվյալ մարդուն, որ անհրաժեշտ է լվացվել և հիգիենայի մասին հոգ տանել:

Աքսեսուարներ: Գոտին, դրամապանակը և գուլպան տարօրինակ նվերներ են: Բացի այն, որ դրանք այնքան էլ օգտակար իրեր չեն, կարծես նվիրողին հուշում եք, որ չգիտեք, թե ինչ նվիրել: Բացի այդ, անպիտան աքսեսուարն ավելի բարդ է դեն նետելը, քան մեղրաբլիթը:

Սեփական ձեռքերով պատրաստված նվերներ: Եթե դուք ձեռքի աշխատանքի վարպետ չեք կամ այդպիսի իրերի վաճառքով չեք զբաղվում, ուրեմն ձեռքի աշխատանք նվիրելը քեզ համար չէ:

Ամանորյա թեմատիկայով նվերներ: Օրինակ՝ տոնածառի խաղալիքներ, տարվա խորհրդանիշնեեր, մոմեր, փուչիկներ և ձմեռային պատկերներով զարդարված ափսեներ:

Ծիծաղելի նվերներ: Այդպիսի նվերների ժամանակը վաղուց անցել է: Հիշե՛ք՝ փղիկի տեսքով տղամարդկանց կիսավարտիքից ավելի վատն են Եվգենի Պետրոսյանի հումորներով հուշանվերները:

Կենցաղային պարագաներ: Բացառություն են միայն դեպքերը, երբ նվիրում եք մտերիմ մարդու՝ իմանալով, որ նա ուրախ կլինի դրա համար: Հակառակ պարագայում, դուք ավելացնում եք տվյալ բնակարանում անպիտան իրերը:

Աքսեսուարներ՝ տան համար: Պատճառն այն է, որ չեք կարող կռահել՝ արդյոք ծաղկամանը հարմար է տվյալ բնակարնի ինտերիերին, բաժակները հարմար կլինե՞ն կարմիր գինու հետ և այլն:

Նվերը, որը չի արդարացնի սպասումները: Եթե անգամ ցանկանում եք անակնկալ մատուցել, ապա այդ նվերին հավելեք նաև տվյալ մարդու նախընտրած նվերը: Եթե որևէ մեկին կատու եք խոստացել նվիրել, սակայն փոխարենը Լեգո եք գնում, ապա վերջինը կարող է նրա համար ամենավատ նվերը լինել:

 

Կիսվել սոց․ ցանցերում