Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարցումների՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ:
Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում:
Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը։
