Դեկտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում բժշկական օգնություն է ստացել: Նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
