Մпսկվայում սպшնվել են ՌԴ Քիմիական պшշտպանության զпրքերի պետ, գեներшլ-լեյտենшնտ Իգпր Կիրիլпվը և նրա օգնականը

Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

Զոհվել է նաև մեկ այլ զինծառայող՝ գեներալ-լեյտենանտի օգնականը։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։

Պայթյունը տեղի է ունեցել Ռյազանսկի պողոտա 2/1 հասցեում։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործի է դրվել պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել տան կողքին կայանված սկուտերում։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, պայթուցիկ սարքն ունեցել է մոտ 200 գրամ տրոտիլին համարժեք հզորություն։

38.webp (42 KB)

«Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, դատաբժշկական փորձագետներ և օպերատիվ ծառայություններ։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Գեներալ-լեյտենանտ Կիրիլովը 54 տարեկան էր։

2017 թվականից նա զբաղեցնում է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի  պաշտպանության վարչության պետի պաշտոնը։ Իգոր Կիրիլովը մասնակցել է TOS-2 «Տոսոչկա» ծանր բոցավառ համակարգի ստեղծմանը և ընդունմանը։

COVID-19 համաճարակի ժամանակ Պաշտպանության նախարարությունը նրա ղեկավարությամբ մշակել է ռեագենտներ՝ կորոնավիրուսային ՌՆԹ-ի հայտնաբերման համար։

Նա ճեպազրույցներ է անցկացրել, որտեղ խոսել է ուկրաինական տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաների, ինչպես նաև կեղտոտ ռումբ ստեղծելու Կիևի ծրագրերի մասին։ Նա գտնվում էր պատժամիջոցների ցուցակում:

Կիսվել սոց․ ցանցերում