«Finita la commedia». Վրшստանի վարչապետը հայտարարել է երկրում բпղոքի ալիքի թուլացման մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խոսելով երկրում ցուցարարների ակտիվության անկման մասին, օգտագործել է «finita la commedia» արտահայտությունը։

«Մենք արդեն դադարեցրել ենք չորրորդ հեղափոխության փորձը. 800 հոգի էր նախորդ օրը մասնակցում ակցիային։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ 4 քաղաքական կուսակցություն և 10-ից ավելի հարուստ հասարակական կազմակերպություններ, եթե վերցնենք միայն նրանց աշխատակիցներին և ակտիվիստներին, դուք ստանում եք մի քանի անգամ 800 և  այս 4 կուսակցությունները և 10-ից ավելի ՀԿ-ները չեն կարող նույնիսկ 800 հոգու հավաքել Ռուսթավելու պողոտայում:  «Finita la commedia», վերջացավ, ինչպես ասում էին իտալացիները»,- ասել է Կոբախիձեն:

Նոյեմբերի 28-ից Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել։ Խորհրդարանի շենքի մոտ ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բողոքի առաջին շաբաթն ամենալարվածն էր. որոշ ցուցարարներ պիրոտեխնիկա են կիրառել անվտանգության ուժերի դեմ, որոնք ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել ի պատասխան։ Բախումները շարունակվել են ողջ գիշեր և ավարտվել նրանով, որ հատուկ ջոկատայինները ցուցարարներին բռնի հանել են Ռուսթավելի պողոտայից։

Վերջին օրերին բողոքի ակցիաները դարձել են խաղաղ, իսկ իրավապահները դադարեցրել են պարեկությունը հանրահավաքի վայրի մոտ։

Բողոքի ակցիաները պայմանավորված էին Կոբախիձեի հայտարարությամբ, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չընդգրկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել համայնքի բոլոր բյուջետային դրամաշնորհներից։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառներն են եղել ԵՄ-ի «մշտական շանտաժը»՝ անդամակցության երկխոսության մեկնարկի վերաբերյալ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղարկելու պահանջները և Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։

Կիսվել սոց․ ցանցերում