Խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ. իրավիճակը ճանապարհներին

Մարտունիի տարածաշրջանում ձյուն է տեղում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը ։

Նշվում է, որ ժամը 09:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս տեղ-տեղ՝ մերկասառույց է։

«Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում