Թրամփը սպшռնում է Իրանին․ ինչպե՞ս ԱՄՆ հակաիրանյան քաղաքականությունն ու սիրիшկան բեկումը կանդրադառնան Իրանի դիрքերի վրա Հարավային Կովկասում

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը շարունակում է արտաքին քաղաքական ուշագրավ ուղերձներ հնչեցնել։ Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Թրամփը դիտարկում է Իրանի ուղղությամբ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով:

«The Wall Street Journal» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է, որ իրեն մտահոգում է իրանական միջուկային առաջընթացի հնարավորությունը իր նախագահական ժամկետի ընթացքում, և որ ինքն այդպիսի ելքը կանխելու տարբերակներ է փնտրում:

Այլ աղբյուրների պնդմամբ՝ իրանական հարցի քննարկման ընթացքում երկու հնարավոր սցենար է ներկայացվել: Առաջին տարբերակը ենթադրում է Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում զորախմբի, ինքնաթիռների և նավերի ավելացում։

Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է Իսրայելին փոխանցել նորարարական զինատեսակներ, ինչպիսիք են բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբերը, որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները:

Այլընտրանքային սցենարը հիմնված է ռազմական ուժի կիրառման սպառնալիքների և ԱՄՆ պատժամիջոցների խստացման համադրության վրա։ Դա պետք է Թեհրանին ստիպի համաձայնել դիվանագիտական կարգավորմանը։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս ռազմավարությունը հիշեցնում է այն մոտեցումը, որը Թրամփը կիրառում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, թեև Հյուսիսային Կորեայի դեպքում դիվանագիտությունը ակնկալվող արդյունքներ չտվեց:

Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։

Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Թրամփի այս մտադրությունները որքանո՞վ են իրագործելի և ինչպե՞ս կանդրադառնան Իրանի ռեգիոնալ դիրքերի վրա՝ հարցերը քննարկեցինք իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարի հետ։

Ամբողջական նյութը՝

https://168.am/2024/12/17/2142328.html?fbclid=IwY2xjawHOcj9leHRuA2FlbQIxMQABHXaX77aepherWX01ib5fvtyP5mTFrXG8CAuO4p46e_z6sCblox7mpxa2OQ_aem_pzcWD6d2bFYmR0jLMsJTZw

Կիսվել սոց․ ցանցերում