Վանաձորում տնակ է այրվել

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է չշահագործվող փայտե տնակ (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։51-ին, մարվել՝ 14։18-ին։ Այրվել են տնակը և մոտակայքում մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Կիսվել սոց․ ցանցերում