Ադрբեջшնը ուրախ կլինի տեսնել Լ Ղ-ում ռпւսական ընկերությունների ներդրումները. ԱLիև

Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին Ղարաբաղի վերականգնման համար և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերություններին այնտեղ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռիա»–ին և «Ռոսիա սեգոդնյա» տված հարցազրույցում։

«Առաջին ներդրումային նախագիծն իրականացրել է Թաթարստանը, դա «Կամազ» սպասարկման կենտրոնն է, որը բացել ենք Թաթարստանի ղեկավարը և ես։ Այսինքն՝  այնտեղ առաջին օտարերկրյա ներդրումային նախագիծը նույնպես ռուսականն էր, ուստի մենք սպասում ենք ներդրումների, և մենք նույնպես ուրախ կլինենք տեսնել կապալառուների»,- ասել է Ալիևը  Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում:

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ Թաթարստանի պատվիրակությունը գտնվում է Բաքվում, և մտադիր է հանդիպում անցկացնել հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում