Մսավաճառների դեմ ոստիկանության կողմից օրերս իրականացրած օպերացիան, որոշ ոստիկանների սանձարձակ պահվածքը խիստ օրինակելի է դարձել մյուս ոստիկանների համար։ երեկ ժամը 3-ի սահմաններում Մալաթիա համայնքում ոստիկանների մի մեծ խումբ հարձակվել է դրսում առևտուր անող 2-րդ կարգի հաշմանդամ, տեեսողական լուրջ խնդիրներ ունեցող Սամվել Արշակյանի վրա, նախ խլել են ապրանքը, ապա դաժան ծեծի ենթարկել նրա,ն՝ բոլորի աչքի առաջ; Սամվելի պնդմամբ ոստիկանները, հատկապես առանձնացել են իրենց լկտի պահվածքով, կնոջն ու երեխաներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներով։ Սրանով ճեն բավարարվել ծեծել են մեքենայի մեջ, ոստիկանություն տանելու ճանապարհին մեքենան կանգնեցրել են, իջեցրել ու էլի ծեծել։ Մեզ ահազանգելիս ասում էր ում դիմեմ, մարդն իրեն ահավոր անպաշտպան էր զգում, խնդրել է, որ դեմքին աչքերին չխփեն, սկսել են հենց դեմքին հարվածներ հասցնել։ Անպատժելիությունը ոստիկանությունում սադիստներ է բուծում։
Հոդվածը, տեսանյութն ու լուսանկարները մեկնաբանության մեջ։
Աղբյուր ՝
