Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմը չի ընդգրկվել «Օսկшրի» կարճ ցուցակում

Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան երեքշաբթի օրը հրապարակել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակը 10 անվանակարգերում։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Լավագույն արտասահմանյան լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ներառված է 15 ֆիլմ ներկայացված Բրազիլիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Նորվեգիայից, Պաղեստինից, Թայլանդից, Իռլանդիայից, Իսլանդիայից, Սենեգալից։

Այս անվանակարգի երկար ցանկում ընդգրկված էին եղել ֆիլմեր 85 երկրներից և տարածաշրջաններից:

Հայաստանի կողմից «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը չի ընդգրկվել հավակորդների ցուցակում։

«Օսկարի» հավակնորդները կհայտարարվեն 2025 թվականի հունվարի 17-ին։

«Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թվականի մարտի 2-ին։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում