Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլլովին և նրա օգնական Իլյա Պոլիկարպովին սպանելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել։ Այս մասին РБК-ին հայտնել է ՆԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը։
«Կոմերսանտ»-ի երկու աղբյուրներ և «Իզվեստիա»-ի աղբյուրը նույնպես հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են:
Իրավապահները պայթյունի վայրի մոտ երկու կասկածելի մեքենա են նկատել, որոնք ֆիքսել են հսկողության տեսախցիկները, հայտնել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը։
Նշվում է, որ կազմակերպիչները հանցագործներին հայտնաբերել են ակնթարթային մեսենջերների միջոցով և նրանց տվել Ուկրաինայի անվտանգության ծառայության (SBU) ներկայացուցչի կոնտակտները։ Ներկա պահին կասկածյալները հարցաքննվում են, «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածները ցուցմունք են տվել:
«Ինձ առաջարկել էին 100,000 եվրո և եվրոպական անձնագիր»,- իր ուցմունքում հայտնել է ռուս գեներալի սպանության գործով ձերբակալվածներից մեկը:
Նա հայտնել է, որ Մոսկվա է գնացել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ցուցումով։ Սկզբում գնել է սկուտեր, իսկ մի քանի ամիս անց՝ ստացել ռումբի բաղադրիչները։ Նա պայթուցիկ սարք է պատրաստել, տեղադրել սկուտերի վրա և սեղմել կոճակը, երբ գեներալը դուրս է եկել տնից։
Կիրիլովը և նրա օգնականը սպանվել են նախորդ առավոտյան Մոսկվայի բնակելի շենքի մոտ սկուտերի մեջ տեղադրված սարքի պայթյունի հետևանքով։ Պայթուցիկները գործի են դրվել այն պահին, երբ տղամարդիկ դուրս ե եկել շքամուտքից։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Տեղի ունեցածի հիմնական վարկածը Ուկրաինայի Զինված ուժերի (ԱԶՈՒ) դիվերսիա է, РБК-ին հայտնել են հետաքննությանը ծանոթ աղբյուրները։
Դեպքից մեկ օր առաջ Ուկրաինայի ԱՀԾ-ն քրեական գործ է հարուցել Կիրիլովի դեմ ռազմական հանցագործության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով։ Գեներալը հեռակա մեղադրվել է Ուկրաինայի զինված ուժերի դեմ «քիմիական զենքի կիրառման հրաման տալու» մեջ։
