Նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը և համաձայնի լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Այս մասին «Ռիա»-ին և «Ռոսիա սեգոդնյա»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
«Եվս երկու բան կա, որ հայկական կողմը պետք է անի. առաջինը՝ փոխել իր սահմանադրությունը, քանի որ սահմանադրությունը հղում է պարունակում անկախության հռչակագրին, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը:
Սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դա ուղղակի օբյեկտիվ պայման է»,-ասել է նա։
Բաքվի երկրորդ պայմանը, ըստ Ալիևի,, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։
«Քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, ֆորմալ առումով դա անհնար է անել առանց Հայաստանի համաձայնության: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց չի գործում, այն ֆորմալ առումով գոյություն ունի: Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցի լուծման համար, հիմա ինչո՞ւ է պետք Հայաստանի չցանկանալը լուծարել այն(ԵԱՀԿ Մինսկի խումբը — խմբ.), պետք է մեզ հետ միասին դիմել ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար»,- մատնանշել է Ադրբեջանի նախագահը։
