Ռпւսաստանի շնորհիվ Երևանն ու Բшքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերшսիմով

Հարավային Կովկասում Ռուսաստանի կառուցողական քայլերի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ

«Ի հակադրություն Արևմուտքի ապակառուցողական գործողություններին՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այդ տարածաշրջանում։ Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքվի և Երևանի միջև ակնհայտ է դրական տեղաշարժ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- ասել է Գերասիմովը։

Գերասիմովը նշել է, որ այս պահին ավարտին է հասցվել երկու երկրների միջև սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը։

Կիսվել սոց․ ցանցերում