«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. ինչ են մանրամասնել վարչապետն ու Աննա Հակոբյանը. տեսանյութ

ՀՀ վարչապետը սոցցանցի իր էջում շարունակում է անդրադառնալ օգտատերերի հարցադրումներին, գրառումներին և «մեղադրանքներին»:

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մանրամասներ են ներկայացրել «Իմ Քայլը» հիմնադրամի նվիրատվությունների՝ Հակոբյանի նամակի շուրջ առկա քննարկումների վերաբերյալ:

Հակոբյանն ասաց՝ նամակն ուղղվել է խոշոր ընկերություններին, որով ներկայացվել են հիմնադրամի ծրագրերը և խնդրել, որ հավանելու դեպքում ֆինանսապես աջակցեն դրանք կյանքի կոչելու համար:

Նման նամակներ են ուղարկվել 473 խոշոր ընկերությունների, 383-ը առհասարակ չեն արձագանքել և որևէ լումա չեն փոխանցել: Ստացվել է 4 պաշտոնական մերժում և 86 դրական արձագանք:

Անդրադառնալով շորթման վերաբերյալ մեղադրանքներին, վարչապետը նկատել է՝ եթե ընկերությունները կարող են պաշտոնական նամակով իրենց մերժման մասին տեղեկացնել, այսինքն հարկադրված չեն որևէ գումար փոխանցել, ապա այդ ուղղությամբ մեղադրանքները տեղին չեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում