Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահին է ներկայացրել խшղաղության գործընթացը

Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաեւ երկկողմ հարաբերություններին ու հետաքրքրություններին առնչվող այլ թեմաների: Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաեւ որոշ մանրամասներ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից:

ՀՀ ԱԺ նախագահը շրջայց է կատարել Հնդկաստանի խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի ընթացքին ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Կիսվել սոց․ ցանցերում