Իմ ընտանիքի ոչ մի անդամ երբեք որևէ պաշտոն չի զբաղեցրել, 2013-14 թթ. ես ուսանել եմ Լոնդոնում և իմ ամբողջ ծախսը փակել է իմ ընտանիքը:
Այս մասին բանավեճի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան Հայկ Մարությանի՝ կոռուպցիայի առկայության մասին բարձրաձայնումներին:
«Եթե ասում եք, որ կա կոռուպցի, պարոն Մարության, ասեմ, որ Ձեր թիմակիցներն են բարձրաձայնում, որ քաղաքապետարանում դեռևս կա կոռուպցիա: Ես ուզում եմ Ձեզ հարց տալ: Մոնումենտում Ձեր շենքի շինթույլտվությունը, որ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի հարևանությամբ շենք եք կառուցում, չնայած ողջունում եմ, որ վերադառնում եք հայրենիք Ձեր կապիտալով, դա նշանակում է, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Նախորդ սեփականատերը Դուք չէիք, անվանափոխություն եղավ: Հիմա էդ մարդը որևէ կոռուպցիոն խոչընդոտի բախվել էր, թե չէր բախվել: Ես վստահեցնում եմ, որ չէր բախվել:
Երևանի քաղաքապետարանում այս պահին համակարգային կոռուպցիայի դեմ պայքար է գնում: Եվ վերջին 2 տարիների բացահայտումներն այն մասին չեն, որ կոռուպցիա է սկսվել, այլ այն մասին է, որ Ձեր ժամանակ Դուք ձեր գործը չեք արել»,- ասաց Ավինյանը:
