Պետական վերահսկողության ծառայությունը հայտարարություն էր տարածել Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների մասին:
Մեկնաբանելով այս հրապարակումը, լրագրողների հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նշել է.
«Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք այդ խախտումների հետ։ Հիմա գործն ուղարկվել է դատարան, սպասում ենք:
Վստահ եմ, որ խախտումներ էլ չկան։ Քանի որ գործն արդեն գնացել է դատախազություն, խնդրում եմ, դուք էլ հետևեք իրադարձություններին, հասկանանք՝ արդյո՞ք կան այդ խախտումները, թե՞ ոչ»:
