Գյումրիում արտահերթ ընտրությունները լինելու են մարտի վերջին․ Դավիթ Առուշանյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գյումրիում արտահերթ ընտրություններին։

«Գյումրիում արտահերթ ընտրությունները լինելու են մարտի վերջին, հիմա գնամ Գյումրի, հասկանամ մեր թեկնածուն ինչ աշխատանքներ է տարել: Այս պահին առաջնային խնդիրը արտահերթ ընտրությունները չեն, առաջնային խնդիրը քաղաքում այս 2-3 ամսում կուտակված հարցերն են՝ քաղաքացիների դիմումներ, շինթույլտվություններ, ապօրինի շինություններ, բացօթյա առևտուր, գումարների հավաքագրում և այլ վարույթներ: Ժամանակ կա, կհասցնենք նաև պատրաստվել արտահերթ ընտրություններին:

Քաղաքը երեք ամիս կառավարում չի ունեցել, դե պատկերացրեք Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, ինչքան խնդիրներ կուտակված կլինեն»,- նշեց նա:

Կիսվել սոց․ ցանցերում