Հրшձգություն Աբխազիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկը մшհացել է

Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով:

Այս մասին հայտնել է Աբխազիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ Աբխազիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հանրապետության խորհրդարանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու պատգամավոր։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանձիայի մասնակցությամբ։

Խարազիան մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով Կվարչիային և Գոլանձիային։

Կիսվել սոց․ ցանցերում