Ահաբեկիչ Ալիևը գնում է հերթական ցեղասպանությանը, կրկին թափելու է ադրբեջանցիների արյունը: Բռնապետն արդեն պատրաստել է նրանց գերեզմանները:
Այս մասին գրել է ադրբեջանցի բլոգեր Մանաֆ Ջալիզադեն:
Վերջինս լուսանկարներ է հրապարակել և դրանց կից գրել.
«Այս հարյուրավոր գերեզմանները փորվել են 18-23 տարեկան ադրբեջանցի երիտասարդների համար։ Ալիևը, նորից հարձակվելով, կահաբեկի Հայաստանին: Երկու երկրներում էլ անմեղ երիտասարդներ կսպանվեն։ Մայրերը լաց կլինեն, իսկ երեխաները ինչ-որ մեկի քաղաքական խաղերում կկորցնեն իրենց հայրերին»

