ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ դիպլոմը ու մասնագիտությունը չէ, ինչպես նաեւ միայն առանց ուղղագրական ու կետադրական սխալների գրելը դեռ կրթություն չէ, այլ դրա մի փոքր մասն է

… ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ դիպլոմը ու մասնագիտությունը չէ, ինչպես նաեւ միայն առանց ուղղագրական ու կետադրական սխալների գրելը դեռ կրթություն չէ, այլ դրա մի փոքր մասն է.
Իմաստությունն էլ դեռ փորձը չէ,որովհետեւ կան քսանհինգ տարեկաններ,ովքեր ավելի մեծ ընկալում ունեն շրջապատող աշխարհի ու դրանում կատարվողի մասին ,քան լիքը հիսունն ու վաթսունն անց մարդիկ…
Նեղ մասնագիտական շրջանակներում էլ կան նորեկներ ,ովքեր մասնագիտական խնդիրները ավելի արագ են լուծում ու ավելի լավ են պատկերացնում ,քան ոլորտի <<հին գելերը>>, ու լիքը ինքնուսներ,ովքեր ավելի արդյունավետ են լինում շատ ու շատ աշխատանքների մեջ,քան մասնագիտական դպրոց անցածն ու անվերջ վերապատրաստվածը …
Աչքի ընկնելն ու մշտապես ակտիվ լինելն էլ դեռ չի խոսում ԿՐԹՎԱԾ լինելու մասին , որովհետեւ հակառակի պես ավելի կիրթ ու բարձրաձիրք մարդիկ ավելի համեստ են, մերժում են զոռբայությունը, ինքնագովազդը, ինքնագովասանքը , թանի ճանճի դասական սիմպտոմատիկան`իր բոլոր դրսեւորումներով …
Բայց լրիվ աննկատ մնալն էլ կրթության մասին չէ,որովհետեւ շատ հաճախ լռում են նաեւ չիմացությունից …
Տաղանդավորն էլ դեռ կիրթը չէ, որովհետեւ կան շնորհված մարդիկ ,ովքեր կարող են անգամ չիմանալ , թե սեփական տաղանդն իսկ ինչպես ՃԻՇՏ մատուցել,դրանով իսկ փոքրացնել ու ճզմել աստվածատուր ձիրքը, շնորհաշատ արվեստագետից ու գիտնականից էլ վերածվել փնթիփարախ հանրային դեմքերի,որոնք իրենց տաղանդը բազմապատկելու փոխարեն որսում են թափթփված, կիսատ-պռատ ճանաչում,ուր իրենք ամենուր են ու ամենինչ են , բայց ոչ ` նկարիչ,դերասան,գրող, երգիչ-երգահան, ճարտարապետ, արծաթագործ ,ոսկերիչ,դիզայներ,ռեժիսոր,թատերագետ, ֆիզիկոս …
Ամեն ինչ են այ մարդ… ու հանրությանը բառացիորեն կարգադրում են իրենց որակել ոչ ավել,ոչ պակաս `ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ …
Խեղճ քաղաքացին էլ օրվա հոգսերի տակ կքած, գլուխն առնում է ափերի մեջ ու մտածում , թե էսքան ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ,ԿՐԹՎԱԾՆԵՐԻ ու ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ մեջ ինչո՞ւ է էս մի բուռ երկրում իր առօրյան էսքան ծանր , մթնոլորտն էլ էսքան թունոտ ու խեղդուկ …
Հին եգիպտացիները մի պատում ունեին ,համաձայն որի, անդրշիրիմյան դռների մոտ արդեն մահացած մարդուն տալիս են ընդամենը երկու հարց.
Առաջինը ` ի՞նչ բերեցիր հետդ երկրային թագավորությունից ,
Երկրորդը ` ի՞նչ տվեցիր երկրային աշխարհին , երբ դեռ ողջ էիր …
Կրթության բանալիները հենց նրանց ձեռքերում են ,ովքեր ամեն օր մտածում են էդ երկու հարցի շուրջ ` ի՞նչ տվեցին ու ի՞նչ են տանելու, ու մտածում են`ԱՆԿԵՂԾՈՐԵՆ …
…Վստահաբար նման մարդիկ շաաատ քիչ են , բայց հենց իրենք են կիրթ, իմաստուն,մտածող …
Բարի՜ լույս …
Կիսվել սոց․ ցանցերում