ՎԱՌՎԵՑԻՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Գյումրու սրտում վառվեցին քաղաքի մայր տոնածառի լույսերը:

«Համոզված եմ`քաղաքը, մենք` բոլորս, ունենալու ենք լավ ապագա, իսկ դա հնարավոր է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերի և անձնուրաց աշխատանքի շնորհիվ միայն։

Այսօր, առավել քան երբևէ, քաղաքը ձեր օգնության, վստահության և սրտացավության կարիքն ունի»,- տոնի մասնակիցներին դիմեց Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:

Տոնական համերգին ելույթ ունեցան Գյումրու «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը, Արամ MP3-ին, DJ Ժանը:

Այսօր հանրային տրանսպորտը բոլոր ուղղություններով աշխատելու է մինչև ժամը 22:00-ն:

Հիշեցնենք, որ տոնածառը նոր է, բարձրությունը 16 մետր է, բավականին ցածր է նախորդի համեմատ, որը  27 մետր էր:

Կիսվել սոց․ ցանցերում