Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Արմեն Խաչատրյան

Կառավարության 16 միլիոն դրամ աջակցությամբ սահմանամերձ գյուղերում տների կառուցման ծրագրով Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ:

Այս մասին ֆեսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«2024 թականին միայն Տեղ համայնքում կառուցվել և կառուցվում է ավելի քան 50 տուն, ավելի քան 70նն էլ սպասում են իրենց հերթին:

Տասնյակ տարիներ մեր գյուղերում գրեթե բնակարանշինություն չի եղել, ինչն էլ գյուղերի դատարկման հիմնական պատճներից մեկն է»,- գրել է նա։

Ըստ Խաչատրյանի՝ Կառավարության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ծրագիրը շարունակելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում