ԼՂ-ից տեղшհանված անձանց համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցությունը փոխանցվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա աջակցությունը փոխանցվել է։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից։ Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թվականի հունվարից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։ Աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝ 2025 թ․ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։ 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝ · մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, · 63 և ավելի տարեկաններ, · կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց: 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։ Եթե ԼՂ հայրենակիցներն արդեն իսկ օգտվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։

https://www.facebook.com/photo.php?fbid=995361009302383&set=a.249253233913168&type=3&ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում