Ասում են՝ իրենք անպшրտելի բանակցողներ են եղել, բա եկեք ուղիղ եթերով ապացուցեք․ Կոնջորյանը՝ նախկին նախագահներին

«Եթե նախկին նախագահներն իրենց վրա վստահ են, ինչու՞ են խուսափում բանավիճել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:

Այս մասին Ֆեսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Անդադար ասում են, թե իրենք անպարտելի բանակցողներ են եղել, բա եկեք ուղիղ եթերով ապացուցեք, թե որքան անպարտելի են ձեր փաստարկները: Ինչու՞ չեք ուզում ժողովուրդը տեսնի ձեր անպարտելիությունը ուղիղ եթերով»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի Լեռնային Ղարաբաղի թեմայով:

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։

 

Կիսվել սոց․ ցանցերում