Ղազախստանում կործшնված ադրբեջшնական ինքնաթիռի ավիավթшրից փրկվել է 32 ուղևոր

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով փրկվել է 32 ուղևոր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբի, Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Նշվում է, որ հոսպիտալացվածներից 9-ը ծանր վիճակում է:

Հիշեցնենք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է: Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

Կիսվել սոց․ ցանցերում