Տեսեք`որքան է մեծացել Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդին. ԼՈւՍԱՆԿԱՐ

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ:

Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Վերջերս նրանք երկուսով հանդես եկան նույն նախագծում, ինչն էլ շատերին ստիպում էր կարծել, որ զույգը կրկին միասին է: Նրանք այս մասին, թերևս, չեն ցանկանում խոսել:

Դե իսկ նրանց որդին`Անրին, հասցրել է բավականին մեծ տղա դառնալ: Փոքրիկը հավասարապես նման է և´ հայրիկին, և´ մայրիկին:

Կիսվել սոց․ ցանցերում