Բրազիլիայում ուղեւորներ փոխադրող ավտոբուսը բախվել է ավտոմեքենայի եւ բեռնատարի հետ։ Զոհվել է առնվազն 38 մարդ։ Այս մասին հայտնում է «G1»-ը։ Համաձայն հրապարակման, պայթել է ավտոբուսի անիվը, ինչի հետեւանքով վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը եւ բախվել է բեռնատարի կցասայլին։
Դրանից հետո էլ բախվել է արդեն բեռնատարի հետեւից եկող մարդատար ավտոմեքենային։ Այնուհետեւ ավտոբուսում հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ վթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ, տուժել եւս 13-ը։ Ավտոբուսը Սան-Պաուլու քաղաքից մեկնել է դեպի Բայիա նահանգի Վիտորիա դե Կոնկիստա բնակավայրը։
