Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սյունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում առկա էր մոտ 1,5 խմ փայտանյութ: 36-ամյա վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ըստ նրա` փայտանյութը գաղտնի, առանց որևէ մեկի թույլտվության և իմացության, բարձել է Սյունիք բնակավայրի հարակից տարածքից՝ իր տանն օգտագործելու համար: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Անհայտ ծագման փայտանյութի գողության դեպք է բացահայտվել
