Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 658 հայկական բեռնատար կա հերթում

Վերին Լարսի անցակետի մոտ 658 հայկական բեռնատար կա կուտակված։

Այս մասին hայտնել են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, սակայն խցանումները չեն կարգավորվում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1735 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 658-ը հայկական են։

Կիսվել սոց․ ցանցերում