ՄПՍԿՎШՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ․ Ի՞ՆՉ Է ՀԱՅՏՆԻ

Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկել է ավելի քան 1 միլիոն մարդ։

ՌԴ մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններին ժամը 15:00-ի դրությամբ ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցել հեռավար էլեկտրոնային քվեարկությանը, հայտնել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլովան։

Կիրիլովայի խոսքով՝ հիշյալ տարբերակով քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1 096 000 քաղաքացի․ դա, ըստ պաշտոնյայի, մոտավորապես 14,5 տոկոս է, այսինքն՝ սեպտեմբերի 8-ի ժամը 15:00-ի դրությամբ արձանագրվել է բավականին բարձր մասնակցություն։

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենում սեպտեմբերի 8-ից 10-ը։

Ընտրություններին մասնակցում է հինգ թեկնածու՝ Դմիտրի Գուսևը «Արդար Ռուսաստան – հանուն ճշմարտության» կուսակցությունից, Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունից, Լեոնիդ Զյուգանովը՝ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից, «Միասնական Ռուսաստան»-ից՝ գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Բորիս Չերնիշովը՝Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից։

 

Կիսվել սոց․ ցանցերում