54-ԱՄՅԱ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՆՈՐ ԸՆԿԵ՞Ր ՈՒՆԻ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հուլիվուդյան գերաստղ  54-ամյա Ջենիֆեր Լոպեսին վերջերս նկատել են Լոնդոնում՝ նոր տղամարդու ընկերակցությամբ, ինչը Բեն Աֆլեքի հետ նրա ամուսնալուծության ֆոնին բազմաթիվ ասեկոսեների պատճառ է դարձել։Նրան ուղեկցել է  մի շիկահեր տղամարդ, որը   իր անվտանգության թիմի անդամն է, եւ աշխատում է նրա հետ մոտ մեկ տարի։

Երկրպագուները անմիջապես սկսեցին ենթադրություններ անել նրանց  հարաբերությունների մասին, բայց երգչուհու շրջապատի աղբյուրները պարզաբանում են , որ նա պարզապես անվտանգության աշխատակից է, որն օգնում է նրան նախագծեր իրականացնել Amazon-ի համար:

Չնայած անձնական կյանքում առկա դժվարություններին, Ջենիֆերը կենտրոնացած է իր կարիերայի վրա և այժմ նկարահանում է «Անդադար» ֆիլմը։

Ջենիֆեր Լոպեսը շարունակում է հմտորեն համատեղել մասնագիտական ​​գործունեությունն ու անձնական կյանքը։ Նրա ոճը, ուժը և ցանկացած մարտահրավեր հաղթահարելու կարողությունը ոգեշնչում են երկրպագուներին :

 

Կիսվել սոց․ ցանցերում