Հնդկաստանում մեկ շաբաթից ավելի է՝ փորձում են փրկել 200 մետրանոց հորն ընկած 3-ամյա երեխային

Հնդկաստանում ավելի քան 8 օր փորձում են փրկել հորն ընկած երեք տարեկան աղջկան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ փրկարարներն անդադար աշխատում են երեխային փրկելու համար, սակայն ջրհորի խորությունը, որտեղ ընկել է աղջիկը, մոտ 200 մետր է։ Ավելին, աղջիկը շատ երկար ժամանակ է անցկացրել այնտեղ և շատ թուլացել է, հյուծվել։

Փրկարարներն այս պահին զբաղված են անցուղի փորելով, որով նախատեսում են դուրս բերել երեխային։ Բացի այդ, նրանք օդ են տրամադրել աղջկան։ Նրա վիճակը վերահսկվում է տեսախցիկի միջոցով։

Լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարները երեք օր ձեռքով են փորել անցուղին, և միայն դրանից հետո է հայտնվել հատուկ տեխնիկա։ Առայժմ աղջկան ջրհորից դուրս բերել չի հաջողվել; Գործընթացը բարդանում է նաեւ չդադարող անձրևների պատճառով:

Կիսվել սոց․ ցանցերում