Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ծառայողական մեքենաների կրճատման հարցին:
«Համայնքի ղեկավարներից ոչ մեկը ծառայողական մեքենա չի ունենալու, որովհետև այսօր մեր նախարարներն ունեն, բայց փոխնախարարները չունեն: Համայնքի ղեկավարների տեղակալներն ու համայնքապետարանի աշխատակազմերը կունենան հերթապահ մեքենաներ, որոնք իրենց չեն տանելու տուն ու բերեն, այլ աշխատանքի ժամանակահատվածում ի շահ համայնքի ծառայությունների համար է:
Շատ ծառայողական մեքենաներ կան, որոնք իրականում չեն ծառայում համայնքին, այլ ծառայում են անձերին, ինչը անթույլատրելի է»,- ասել է Շիրակի մարզպետը:
Ըստ Առուշանյանի, հանձնարարվել է համայնքների ղեկավարներին վերանայել ունեցած ավտոպարկը, որից հետո քննարկում կլինի մարզպետարանում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
