Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն ենք սկսել Հայաստանի Հանրապետության հետ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն կտա ճանապարհորդել առանց վիզաների, երբ ապահովվեն շարժունակության և անվտանգության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Ամանորի ու Սուրբ Ծննդի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում:
