Շվեդիայի իշխանությունները վճարելու են Ռումինիայի կողմից Ուկրաինային «Patriot» զենիթահրթիռային համակարգի մատակարարման համար։
Այս մասին հայտնել է Շվեդիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Կառավարությունը որոշել է 300 միլիոն շվեդական կրոն (մոտ 27 միլիոն դոլար) հատկացնել որպես անուղղակի աջակցություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։ Միջոցները կուղարկվեն Ռումինիա՝ Ուկրաինային փոխանցված Patriot համակարգը փոխարինելու համար»,- ասել են պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչները։
Գումարը Կիևին հատկացվելու է արդեն իսկ գոյություն ունեցող աջակցության փաթեթից
