«The Kardashians» ռեալիթի շոուն վերադառնում է մեծ էկրաններ։
Շոուի վեցերորդ եթերաշրջանի պրեմիերան, որում հանդես են գալիս Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը՝ Քորթնին, Քլոեն, Քենդալն ու Քայլին, տեղի կունենա 2025 թվականաին։
«#TheKardashians 6-րդ եթերաշրջանի համաշխարհային պրեմիերան կկայանա փետրվարի 6-ին @hulu-ով եւ Disney+-ով»,- ասվում է սոցցանցերի գրառման մեջ՝ «Նոր տարի, նոր սեզոն»։
Լուսանկարում ընտանիքի անդամները սև զգեստներով են։ Տեսանյութում մասնակիցներից յուրաքանչյուրը պատկերված է ոսկեգույն շրջանակի մեջ։
«Սահմանները ստեղծված են կոտրելու համար»,- ասվում է հոլովակում, որտեղ երեւում է, թե ինչպես են աստղերը դուրս գալիս իրենց շրջանակներից և քայլում թանգարանով:



