Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը անդրադարձել է Աлիևի հասցեին հնչած արտահայտություններին

Իրանի Արդաբիլ նահանգում Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին անդրադարձել է օրերս կրոնական միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևի հասցեին հնած արտահայտություններին:

Նա ընդգծել է, որ ոչ պաշտոնական անձանց հայտարարությունները չպետք է վերագրել Իրանի վարչակազմին, քանի որ, Ամելիի խոսքով, պաշտոնական ու դիվանագիտական մակարդակում նման բան չկա և չի լինելու։

«Սովորական և ոչ պաշտոնական անձի կողմից հնչեցված ոչ պատշաճ խոսքերը չեն կարող Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը լինել։ Նման վերագրումը լիովին անտեղի է և խնդրահարույց»,- ասել է Ամելին՝ հավելելով, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալն է։

Ավելի վաղ Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Բաքուն բողոքն էր հայտնել Իրանին՝ կապված «Ադրբեջանի հասցեին վիրավորական հռետորաբանության և Իսլամական Հանրապետությունում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների հրահրման հետ»:

Կիսվել սոց․ ցանցերում