Թրամփը կարող է Չինաստանից փոխհատուցում պահանջել COVID-19-ի համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից կպահանջի տրիլիոնավոր փոխհատուցում կորոնավիրուսի համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Կրետեի համալսարանի ԵՄ ինստիտուտների պրոֆեսոր Նոտիս Մարիասը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ենթադրում եմ, որ Թրամփը, օգտվելով ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման «ձեռքբերումներից» և ավելի քան 300 միլիարդ դոլարի ռուսական պետական ​​միջոցների սառեցումից, այժմ, առանց վարանելու, Չինաստանից կորոնավիրուսի վնասների փոխհատուցում կպահանջի»,- ասել է Մարիասը։

Կիսվել սոց․ ցանցերում