Իսկ իր աշխատանքը պատշաճ չկատարող չինովնիկն ո՞վ է(տեսանյութ)

Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել` փորձելով  հիմնավորել, որ հերոս լինելու համար պարտադիր չէ զոհվել, Եռաբլուրում լինել: Ըստ նրա` կարելի է հերոս լինել առօրյան կյանքում, սեփական աշխատանքում , գործունեության մեջ դրսեւորվելով, անշահախնդիր վարք դրսեւորելով:  Կրկին նա հիշել է հարկ վճարողներին, բիզնեսմեններին, աշխատատեղ ստեղծողներին:  Այդ դեպքում ծագում են մի քանի հարցեր: Եթե հարկ վճարողը հերոս է, այդ դեպքում, հարկերի հաշվին ապրող պետական չինովնիկը, որը հավուր պատշաճի չի կատարում իր աշխատանքը,  ո՞վ է, ձրիակե՞ր, դավաճա՞ն, պորտաբու՞յծ։  Տվեք սրա բացատրությունը նույնպես:  Թե՞ սա էլ մարդկանց նոր կուտ տալու ձև է։ Մարդիկ,  որպես աշխատող,  Ձեր կողմից սիրված գերշահույթ ստացող բիզնեսմենների մոտ իրենց կատարած աշխատանքին չհամապատասխանող աշխատավարձով օրեր քարշ տալով կարծում եք, որ  կուտե՞ն այդ կուտը։

 

Կիսվել սոց․ ցանցերում